ՀՀԿ-ականը պատռել է «Ելք»-ի բուկլետը, Փաշինյանն ի պատասխան շպրտել նրա տված կոնֆետները. միջադեպ քարոզարշավի ժամանակ
«Ելք» դաշինքի՝ այսօր իրականացրած քարոզարշավի ժամանակ միջադեպ է գրանցվել: Ինչպես Panorama.am-ի թղթակցին պատմեց դաշինքի պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանը, երբ իրենք հասել են Սիլաչի, մի գինովցած երիտասարդ մոտեցել է և ՀՀԿ-ի կոնֆետներ հյուրասիրել։ «Ելք»-ի ներկայացուցիչները վերցրել են կոնֆետները, շնորհակալություն հայտնել և ի պատասխան՝ ՀՀԿ-ականներին իրենց բուկլետները տվել:
«Մոտակայքում շտաբ կար, վրան գրված էր Հակոբ Բեգլարյան և Հանրապետական կուսակցության լոգոն էր։ Բարև տվեցինք, անցնում էինք։ Եկան, ցուցադրաբար պատռեցին մեր բուկլետները և թափեցին գետնին։ Դա մեզ շատ զայրացրեց։ Ի պատասպախան՝ Նիկոլ Փաշինյանը շպրտեց իրենց տված կոնֆետները։ Համարյա ընդհարում էր սկսվում։
Մյուս կողմից սկսեցին հայհոյանքներ հնչել։ Բուկլետ պատռող անձը թաքնվեց, իսկ գինովցած երիտասարդն ու մի քանի այլ մարդիկ փորձում էին վիրավորանքներ հնչեցնել։ Հաջողվեց լուրջ բախումը կանխել։ Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով հայտարարեց՝ «Կորչի Բեգլարյանների կլանը»։ Մենք աշխատեցինք հնարավորինս շուտ հեռանալ այդ վայրից, մանավանդ որ դեռ պետք է շարունակեինք քարոզչությունը»,- պատմեց Ալեն Սիմոնյանը
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ սկսել են հետաքրքրվել քարոզարշավով և ընտրություններով. «Ելք»-ի թեկնածու
- Պատռել են «Ելք»-ի թեկնածուի պաստառը
- Ապատիայի մթնոլորտին իր ապիկարությամբ նպաստել է նաև ընդդիմությունը. «Ելք»-ի թեկնածու
- Մենք լֆիկների դեմ լֆիկներ, շմայսների դեմ շմայսներ չունենք. «Ելք» դաշինքի անդամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան