ժամանակն է խորհրդարանում քաղաքակիրթ էլիտա ունենալ. ՀՎԿ պատգամավորության թեկնածու
Հայկական վերածնունդ կուսակցության պատգամավորության թեկնածու Մարիաննա Ֆրունջյանն ընդհանուր առմամբ գոհ է քարոզարշավի ընթացքից: Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշեց, որ մարդիկ տարիներ շարունակ հետևել են իր գործունեությանը, ինչն իրեն ոգեշնչել է պատգամավորության թեկնածու առաջադրվել:
«Ես իմ տեսակետերն ունեմ, և կարծում եմ՝ ժամանակն է խորհրդարանում ունենալ իսկապես քաղաքակիրթ էլիտա ուեննաալ: Շատ կարևոր է, որ ընտրական այս գործընթացներում կին և տղամարդ թեկնածուները կարողանում են հավասարը հավասարի պես պայքարել»,- ասաց ՀՎԿ ներկայացուցիչը:
Ասուլիսին ներկա հոգեբան Լաուրա Պետրոսյանն էլ իր հերթին նկատեց, որ տարբերություն չկա՝ կինը, թե տղամարդն է քաղաքականությամբ զբաղվում:
«Այստեղ ավելի կարևոր է ոչ թե ֆիզիկական ուժը, այլ մտքի ճկունությունը: Եթե կինը մնում է իր արմատներին հարզատ, նրան դրականորեն են ընդունում, իսկ երբ նա կորցնում է իր կանացիությունը, քաղաքական գործունեությունը, կարելի է ասել, վտանգվում է: Այնքան էլ դրական չէ, երբ իգական սեռի մի ներկայացուցչի հասցեին ասում են՝ «տղամարդ կին է»: Դա նույնքան բացասական է, որքան ասելը, որ այսինչ տղամարդը շատ կանացի է»,- շեշտեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան