Մկրտչյան. Թռչնագրիպի հետևանքով թռչնամիս չի ներկրվում մի քանի երկրներից
Ռուսաստանից վերջին անգամ Հայաստան թռչնամիս ներկրվել է երեկ Սարատովից: Այս տարվա ընթացքում Մերձմոսկվայից Հայաստան թռչնամիս չի ներկրվել: Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԳՆ ՍԱՊԾ Անասնաբուժության տեսչություն պետ Հովհաննես Մկրտչյանը:
Հիշեցնենք, ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ Մոսկվայի մարզում թռչնագրիպի բռնկում է արձանագրվել:
Այս պահի դրությամբ այդ մարզից Հայաստան թռչնամիս ներկրելն արգելված չէ: Մկրտչյանի խոսքով, մինչ նման որոշում կայացնելիս հաշվի են առնում մի շարք հանգանամանքներ՝ դեպքերի թիվը, միմյանց շաղկապված լինելը, վարակված թռչունն ընտանի՞ է, թե՞ վայրի և այլն:
«Ռիսկերի գնահատման մեխանիզմներ կան: Ես էլ որպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվիրակ անմիջապես ստանում եմ տեղեկատվություն: Արգելք կիրառվում է այն դեպքում, երբ ռիսկը մեծ է, որ վարակը կներթափանցի մեր երկիր»,-ասաց տեսչության պետը:
Այս պահին Հայաստանը թռչնագրիպի հետևանքով թռչնամիս, բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի ներկրում Հայաստան արգելված է Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Լեհաստանից, Ուկրաինայի երկու մարզից, Թուրքիայից, Չինաստանից, Պարսկաստանի 11 նահանգներից:
Մկրտչյանի խոսքով, Հայաստանը հիմնականում թռչնամիս ներկրում է ԱՄՆ-ից, տարեկան մոտ 30 հազար տոննայի չափով:
Հարակից հրապարակումներ`
- Մերձմոսկվայում թռչնագրիպ է արձանագրվել
- ՍԱՊԾ. Արգելվել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանից
- Թռչնագրիպի պատճառով ԱՄՆ-ից Հայաստան թռչնամսի ներմուծումն արգելվել է
- Արգելվել է թռչնամիս ներկրել Թուրքիայից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին