«Մոնա Լիզա»-ի ժպիտի գաղտնիքը
Ֆրայբուրգի համալսարանի նեյրոկենսաբանները բացահայտել են Լեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի բնորդուհու ժպիտի գաղտնիքը: Լենտա.ռու կայքը, հղում անելով Artnet-ին, գրում է, որ գիտնականների զեկույցի համաձայն, գաղտնիքը նրանում է, որ կտավում պատկերված կինը երջանիկ է ու դա է նրա միակ զգացումը:
Հետազոտության ժամանակ ֆոկուս-խումբը համեմատել է նկարի 8 սև ու սպիտակ վերարտադրություն, որոնցից յուրաքանչյուրում դեմքի արտահայտության մեջ փոքր փոփոխություններ կան՝ կամ ավելի տխուր կամ ավելի ուրախ: Պարզվել է, որ մասնակիցների 97 տոկոսը կտավից երևացող զգացումը համարել է երջանիկ:
Փետրվարին բրիտանացի արվեստագետ Ջոնաթան Ջոնսը տեսություն էր առաջ քաշել, ըստ որի, Մոնա Լիզայի ժպիտը պայմանավորված է նրանով, որ կտավում պատկերված կինը հիվանդ է եղել սիֆիլիսով:
Լեոնարդո դա Վինչին «Մոնա Լիզա», «Ջոկոնդա», «Տիկին Լիզա Ջոկոնդայի դիմանկարը» կտավի վրա աշխատել է 1503-1505 թթ. Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ Ենթադրվում է, որ դա ոմն ֆլորենցիացի Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ՝ Լիզա Գերարդինիի դիմանկարն է։ Մոնա Լիզայի դեմքի առեղծվածային արտահայտությունը գրավել և հրապուրել է միլիոնավոր մարդկանց։
Հարակից հրապարակումներ`
- «Մոնա Լիզա» կտավը թաքնված շերտեր ունի
- Իսպանացիները հայտնաբերել են «Մոնա Լիզա»-յի ամենավաղ թվագրվող կրկնօրինակը
- Գիտնական. «Մոնա Լիզա»-ն հնարավոր է եղել է Լեոնարդո Դա Վինչիի աշակերտը, սիրեկանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին