Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է ՌԴ
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, այցի շրջանակներում Նախագահն այսօր կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, հանդես կգա ելույթով և կպատասխանի հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Սերժ Սարգսյանի հոդվածը «Իզվեստիա» թերթում
- ՀՀ և ՌԴ նախագահները կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը