Ոստիկանություն. Ջրառատից երեք վիրավոր է տեղափոխվել հիվանդանոց
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած կրակոցների մասին ոստիկանությունը նախնական տվյալներ ունի:
«Ըստ նախնական տվյալների, վիճաբանությունը սկսվել է անչափահասների շրջանում դպրոցում: Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է, միջամտել են մեծահասկաները: Կողմնակիցներից մեկի մոտ ինքնաձիգ է եղել, քաշքշոց, բան, փորձել են խլել ինքնաձիգը, կրակոցներ են արձակվել: Ուրեմն մեկ հոգի ոտքի հրազենային վնասվածքով տեղոփեխվել է հիվանդանոց, մեկ հոգի կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով, մեկ մոտ ձեռքի կոտրվածք»,-Panorama.am-ին ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության աշխատակից Էդգար Ջանոյանը:
Ոստիկանությունում այս պահին տուժածների վերաբերյալ տվյալներ չունեն, ասացին, չգիտեն՝ տուժածներն անչափահասներ են, թե մեծահասակներ: Չգիտեն, թե տուժածները որ հիվանդանոցներ են տեղափոխվել:
Հիշեցնենք, ՕՐՕ դաշինքը հայտարարել էր իր շտաբի վրա զինված հարձակում իրականացնելու մասին: Ի պատասխան դրան ոստիկանության աշխատակիցն ասաց.
«Նախնական տեղեկություններով, ես ասացի այն, ինչ որ հայտնի է»:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ կոմիտեի ղեկավարի հանձնարարականով գործը տեղափոխվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, դեպքի վայր են մեկնել վարչության քննիչները:
«Նրանք տեղի գործընկերների հետ միասին ձեռնարկում են անհրաժեշտ դատավարական գործողություններ»,-ասաց կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՕՐՕ. Շտաբի վրա զինված հարձակում է եղել
- Կրակոց եղել է. Օհանյանը՝ Ջրառատի դեպքի մասին
- «Փաստինֆո». Գեներալ Երանոսյանի եղբայրը մարմնական վնասվածք է ստացել Ջրառատում
- Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպին կտրվի համապատասխան ընթացք. Աշոտ Ահարոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան