Պուտինի մասին CNN-ի ֆիլմը Կրեմլում «օդիոզ» են որակել
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին CNN հեռուստաալիքի ֆիլմը նոր ոչինչ չի պարունակում և տեղավորվում է հիստերիկ, զգացմունքային հունի մեջ։ Ինքը՝ ՌԴ ղեկավարն այս նյութի հետ ծանոթ չէ»,- «ՌԻԱ.ռու»-ի տեղեկացմամբ հայտնել է վերջինիս մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Վլադիմիր Վլադիմիրովիչն անձամբ չի հասցրել ծանոթամալ, քանի որ ֆիլմը գիշերն է դուրս եկել։ Որոշ բաներ ԶԼՄ-ներից մենք կարդացել ենք, և ամեն ինչ այնպես էր, ինչպես կանխատեսվում էր։ Սա հերթական նյութն է, որը գտնվում է հիստերիկ, էմոցիոնալ ֆոնի հունի մեջ։ Այն հիմնվում է իրենց տակ էական ոչինչ չունեցող տեսակետների վրա, տեսակետների, որոնք առավել հաճախ բացարձակ հորինվածք են։ Բավական օդիոզ նյութ է, դրանում ոչ մի նոր բան չկա»,- լրագրողներին ասել է Պոսկովը։
Հիշեցնենք, որ ամերիկյան CNN հեռուստաալիքն այս գիշեր Վլադիմիր Պուտինի մասին «Աշխարհի ամենակարող մարդը» վերնագրով ֆիլմ է ցուցադրել։ Փաստավավերագրական ֆիլմի հեղինակը լրագրող Ֆարիդ Զաքարիան է։