Էլինար Վարդանյան. Ջրառատում տեղի ունեցածն ամենաթողության հետևանք է
Ջրառատում տեղի ունեցածն ամենթողության հետևանք է: «Էրեբունի» հիվանդանոցում նման կարծիք հայտնեց Էլինար Վարդանյանը, ով պատգամավորության թեկնածու է առաջդրված ՕՐՕ դաշինքի կողմից:
«Երբ երկու օր առաջ տեղի ունեցած իրադարձությանը տրվում է միակողմանի գնահատական, հետևանքը լինում է այսպիսին: Այսինքն, հասկանում են, որ իրենց ամեն ինչ կարելի է»,-ասաց գործող պատգամավորը:
Նրա խոսքով, գյուղացիներն իրենց պատմել են, որ այս ամենին ականատես են եղել ոստիկանները, սակայն միջամտել են ու վնասազերծել կրակոցից հետո:
Նույն դաշինքի կողմից առաջադրված Ստեփան Մարգարյանն էլ նույն համոզման է.
«Ջրառատում տեղի ունեցածից հետո իշխանությունների կողմից հետևություններ չանելու հետևանք է: Ըստ գյուղացիների, այսօր էլ միջադեպին մասնակցել են Երանոսյանների ազգակիցները»:
Բժշկական կենտրոնում գտնվող փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ տուժածներից Մելիք Մելքոնյանը, Հակոբ Մելքոնյանը վիրահատարանում են: Երեք տուժածներն էլ Մելքոնյան ընտանիքի անդամներ են՝ Հակոբ Մելքոնյանը, նրա որդին ու եղբայրը:
«Հակոբ Մելքոնյանը ոտքի շրջանում ունի հրազենային վնասվածք, գլխի շրջանում էլ ունի վնասվածք, հավանաբար դա դանակով է տեղի ունեցել, երեխայի ձեռքն են կոտրել լոմով: Կարծես թե պետք է վիրահատվի»,-ասաց նա, ավելացնելով, որ Հակոբ Մելքոնյանը նախկինում պայքարել է գյուղապետ դառնալու համար:
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանը՝ Ջրառատի դեպքի մասին
- Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել Ջրառատի դեպքի մասին
- Ջրառատում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով 3 անձ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ
- Ջրառատում այսօր տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցվել
- Ոստիկանություն. Ջրառատից երեք վիրավոր է տեղափոխվել հիվանդանոց
- Կրակոց եղել է. Օհանյանը՝ Ջրառատի դեպքի մասին
- «Փաստինֆո». Գեներալ Երանոսյանի եղբայրը մարմնական վնասվածք է ստացել Ջրառատում
- Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպին կտրվի համապատասխան ընթացք. Աշոտ Ահարոնյան
- Նկատողություններ, խիստ նկատողություններ ու լիազորությունների դադարեցում՝ ոստիկանությունում
- Ինչ անել, եթե ձեզ բերման չեն ենթարկում
- Ոստիկանության կիրառած «Հատուկ միջոցների» մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան