Ջրառատում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով 3 անձ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ
Արմավիրի մարզի Ջառատ գյուղում այսօր տեղի ունեցած զինված միջադեպից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 անձ։ Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը, վիրավորներից մեկը 2000 թվականին ծնված Ա. Մ.ն է։ Նրա մոտ առկա է նախաբազկի կոտրվածք։ Երկրորդ վիրավորը 1990 թվականին ծնված Հակոբ Մելքոնյանն է։ Վերջինիս մոտ առկա է ձախ ոտնաթաթի հրազենային թափանցող վնասվածք և ձախ քունքային շրջանի պատռված վերք։
Ինչ վերաբերում է 3-րդ անձին՝ 1964 թվականին ծնված Մելիք Մելքոնյանին, ապա նա ստացել է աջ և ձախ նստատեղերի ծակած-կտրած վնասվածքներ։
«Բոլոր 3 քաղաքացիներն էլ գիտակցություն ունեն։ Նրանցից Հակոբ և Մելիք Մելքոնյանները շուտով կտեղափոխվեն հիվանդասենյակներ»,- տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Ջրառատից երեք վիրավոր է տեղափոխվել հիվանդանոց
- Կրակոց եղել է. Օհանյանը՝ Ջրառատի դեպքի մասին
- «Փաստինֆո». Գեներալ Երանոսյանի եղբայրը մարմնական վնասվածք է ստացել Ջրառատում
- Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպին կտրվի համապատասխան ընթացք. Աշոտ Ահարոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան