Ջրառատում այսօր տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցվել
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 112 հոդվածի, 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի հատկանիշներով:
Քրեական օրենսգրքի 112 հոդվածը սահմանում է. «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»:
258 հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով»:
235 հոդվածը վերաբերում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելուն, իրացնելուն, պահելուն, փոխադրելուն կամ կրելուն:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Ջրառատից երեք վիրավոր է տեղափոխվել հիվանդանոց
- Կրակոց եղել է. Օհանյանը՝ Ջրառատի դեպքի մասին
- «Փաստինֆո». Գեներալ Երանոսյանի եղբայրը մարմնական վնասվածք է ստացել Ջրառատում
- Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպին կտրվի համապատասխան ընթացք. Աշոտ Ահարոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան