Սեյրան Օհանյանը՝ Ջրառատի դեպքի մասին
«Ես հանձնարարել եմ, որպեսզի մեր գործընկերները զբաղվեն դրանով, մինչև վերջ պարզաբանեն»,-քարոզարշավի շրջանակներում Վայոց Ձորի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համապետական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է տեղի ունեցել այսօր Ջրառատում:
«Ինչքան գիտեմ՝ այդ կոնֆլիկտային իրավիճակը, կռիվը շարունակվել է դպրոցում, հետո գյուղամեջում, զենք է կիրառվել, դրանից ավելի ես չգիտեմ»,- նշեց նա:
Հարցին, թե թեման ի՞նչն է եղել, Ս. Օհանյանը պատասխանեց. «Չգիտեմ, հիմա զբաղվում են»:
Այսօր ավելի վաղ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություն էր տարածել, որ Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը ՀՀ ՔԿ նախագահի կողմից հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Նախնական տվյալներով՝ ժամը 13։30-14-ի սահմաններում Ջրառատ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ ինքնաձիգից հնչել են կրակոցներ։ Միջադեպի հետևանքով՝ երեք անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Ստեղծվել է քննչական խումբ և այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝ փորձագետների հետ միասին:
Հարակից հրապարակումներ`
- Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել Ջրառատի դեպքի մասին
- Ջրառատում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով 3 անձ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ
- Ջրառատում այսօր տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցվել
- Ոստիկանություն. Ջրառատից երեք վիրավոր է տեղափոխվել հիվանդանոց
- ՕՐՕ. Շտաբի վրա զինված հարձակում է եղել
- Կրակոց եղել է. Օհանյանը՝ Ջրառատի դեպքի մասին
- «Փաստինֆո». Գեներալ Երանոսյանի եղբայրը մարմնական վնասվածք է ստացել Ջրառատում
- Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպին կտրվի համապատասխան ընթացք. Աշոտ Ահարոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան