Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կոչ է արել քվեարկել Գերմանիայի թեմի առաջնորդի օգտին
Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է մարտի 15-ին կայանալիք տեղապահի ընտրություններում իր թեկնածությունը հանելու մասին: Նա կոչ է արել ընտրությանը մասնակցող հոգևորականններին քվեարկել Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի օգտին:
«Ագօս» թերթի գլխավոր խմբագիր Է. Դանձիկյանի հետ հարցազրույցում նշել է Պատրիարքի ընտրությունների կազմակերպման կարևորությունը և նշել, որ նախկինում իր հրաժարականի մասով արված կոշտ քննադատությունն ու գնահատականները հնարավոր է անհանգստացարած ու բարկացրած լինեն որոշ հոգևորականների, իսկ այդ իրավիճակը կարող է Արամ Աթեշյանին հնարավորություն տալ քվեարկության արդյունքում տեղապահ ընտրվել:
Մաշալյանը նշել է, որ Արամ Աթեշյանը շարունակում է ջանքեր գործադրել՝ տեղապահ ընտրվելու ուղղությամբ:
Ըստ նրա՝ Աթեշյանի տեղապահ ընտրվելու դեպքում պատրիարքի ընտրությունների գործընթացը էականորեն կտուժի և մյուս թեկնածուների համար ընտրություններին քարոզչության, իրենց ներկայացման համար հավասար պայմաններ չեն ապահովվի, ուստի Գարեգին Բեկչյանը կարող է այդ հարցում ավելի արդար լինել:
«Ասում եմ, որ տեղապահի ընտրություններում ինձ չքվեարկեն, ինձ ընտրել ցանկացողները իրենց ձայնը թող տան Գարեգին Բեկչյանին, ժողովրդի մասին մտածեն, նաև իրենց պատիվը փրկեն: Ես էլ, Սեպուհ սրբազանն էլ որպես տեղապահի ամենահարմար թեկնածու ենք դիտում Գարեգին Սրբազանին: Երկար ժամանակ չարաշահումներով հայտնի մի թեկնածուի՝ տեղապահի պաշտոնում ընտրվելը նաև նրանց համար է խնդիր»,- ասել է Սահակ Մաշալյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններում երեք թեկնածու կա
- Տեր Վահրամ. Արամ և Սահակ Սրբազանները հաջորդ շաբաթ կժամանեն Էջմիածին
- «Ակոս». Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը հրավիրվել են Մայր Աթոռ Սբ. Էջմիածին
- Պոլսի Հայոց պատրիարքարանում հավաք է գումարվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան