Գերմանիայում հայտարարել են օտարերկրացի քաղաքական գործիչների մուտքի արգելքի իրավունքի մասին
Գերմանիայի կանցլերի գերատեսչության ղեկավար Պետեր Ալթմայերը հայտարարել է, որ Գերմանիան իրավունք ունի արգելել օտարերկրացի քաղաքական գործիչների մուտքը իր տարածք։ Այս մասին գրում է «rt.com»-ը։
«Փաստը, որ դաշնային կառավարությունը մինչ այժմ ամբողջությամբ չի օգտագործել իր միջազգային-իրավական հնարավորությունները, հետագայի համար կանաչ լույս չի վառում։ Մուտքի արգելքը կլիներ վերջին միջոցը։ Մենք պահում ենք այս իրավունքը»,- հայտարարել է Ալթմայերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայում մտադիր են արգելել թուրք քաղաքական գործիչների ելույթները: Մարտի 10-ին հայտնի էր դարձել, որ Գերմանիայի Սահմանադրական դատարանը հայտարարել էր՝ օտարերկրյա պետությունների կառավարությունների անդամները Գերմանիայի տարածքում իրենց ելույթները պետք է համաձայնեցնեն դաշնային իշխանությունների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Չավուշօղլուն Գերմանիայի իշխանությունների մասին. «Իսկական բռնապետական համակարգ է»
- Թուրքիայի նախագահը Գերմանիայի քաղաքականությունը համեմատել է նացիզմի հետ
- Թուրքիայի դեսպանին կանչել են Գերմանիայի ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին