«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները Կիևին հիշեցրել են իր պարտավորությունների մասին
Ուկրաինայի, որպես «Եվրատեսիլ-2017»-ն ընդունող երկրի, պարտականությունների մեջ է մտնում մրցույթի բոլոր մասնակիցների անվտանգության ապահովումը: rg.ru-ի հաղորդմամբ, մրցույթի կազմակերպիչ Եվրոպայի հեռարձակողների միությունը համոզել է Կիևին հանել ՌԴ-ն ներկայացնող Յուլյա Սամոյլովային բոլոր արգելող ցանկերից:
Ուկրաինայի իշխանություննները ռուսաստանցի մասնակցի ելույթն արգելելու մտադրության մասին հայտարարել էին անմիջապես այն բանից հետո, երբ ստացել էին մրցույթն անցկացնելու իրավունքը: Հենց այդ ժամանակ էլ ԵՀՄ-ն նրանց հիշեցրել էր իրենց պարտականությունների մասին: Միության և Կիևի միջև վեճը նոր զարգացում է ստացել, երբ հայտնի է դարձել Ռուսաստանի ներկայացուցչի անունը, Ուկրաինան սպառնացել է թույլ չտալ նրա մուտքը:
«Իզվեստիա» թերթի տվյալներով, բանակցությունների արդյունքում միությունը Կիևին համոզել է հանելու Յուլյա Սամոյլովային բոլոր սև ցուցակներից, որոնք կարող են խոչընդոտել նրա մասնակցությունը մրցույթին:
«Կիևի հետ շատ արդյունավետ բանակցություններ ենք վարում դեռևս անցած տարվա հունիսից: Մենք հույս ունենք, որ Կիևը լուծում կգտնի, որպեսզի ցանկացած երկրի յուրաքանչյուր պատվիրակություն կարողանա գնալ Ուկրաինա և մասնակցի միջոցառմանը»,- ասել է մրցույթի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը:
Նշենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն: Երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը:
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլ 2017»-ում Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոյլովան
- «Եվրատեսիլ-2017»-ի տոմսերը բավարար չեն
- «Եվրատեսիլ-2017»-ում Կիպրոսը ներկայացնող Հովիկ Դեմիրճյանը հանդես է գալու «Gravity» երգով
- Կազմակերպիչներն արդեն վաճառել են «Եվրատեսիլ-2017»-ի շուրջ 15 հազար տոմս
- Ուկրաինան կթողնի «Եվրատեսիլ»-ին բոլոր նրանց, ովքեր «վտանգ չեն ներկայացնում»
- Ուկրաինային կոչ են արել «Եվրատեսիլ»-ի ժամանակ չեղյալ համարել ռուսների «սև ցուցակ»-ը