Ովքեր Ջրառատում խախտել են օրենքը, ենթակա են պատասխանատվության. Կարեն Կարապետյան
«Ընտրությունները բնականաբար ենթադրում են մրցակցություն, սակայն մրցակցության վերածումը բռնության որևէ կերպ ընդունելի չի կարող լինել, և ես խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում ցանկացած անձի կողմից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Անդրադառնալով Արմավիր մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած դեպքին, նա գրել է. «Անկախ քաղաքական պատկանելությունից, զբաղեցրած պաշտոնից կամ ճանաչելիությունից՝ բոլոր նրանք, ովքեր Ջրառատում խախտել են օրենքը, ենթակա են պատասխանատվության:
Ես տեղյակ եմ, որ իրավապահ մարմինները արդեն իսկ իրականացնում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական գործողությունները՝ նշված դեպքին օբյեկտիվ և բազմակողմանի իրավական գնահատական տալու համար: Վստահ եմ, որ հետագա զարգացումների մասին օրենքով թույլատրելի շրջանակներում իրավապահ մարմինները դեռ լրացուցիչ հրապարակային տեղեկություններ կտրամադրեն»,- գրել է Կարեն Կարապետյան:
Հարակից հրապարակումներ`
- Ջրառատում տեղի ունեցած միջադեպի առթիվ քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է
- ՕՐՕ-ի հայտարարությունը Ջրառատի դեպքերի կապակցությամբ
- Ոստիկանությունում է Ջրառատում կրակելու մեջ կասկածվող անձը. Ջանոյան
- Էլինար Վարդանյան. Ջրառատում տեղի ունեցածն ամենաթողության հետևանք է
- Սեյրան Օհանյանը՝ Ջրառատի դեպքի մասին
- Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել Ջրառատի դեպքի մասին
- Ջրառատում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով 3 անձ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ
- Ջրառատում այսօր տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցվել
- Ոստիկանություն. Ջրառատից երեք վիրավոր է տեղափոխվել հիվանդանոց
- Կրակոց եղել է. Օհանյանը՝ Ջրառատի դեպքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան