Ժամանակը ցույց կտա՝ կլինի՞ Իրան-Հայաստան երկաթգիծ, թե՞ ոչ. Կարեն Կարապետյան
Էրեբունի վարչական շրջանում Հանրապետական կուսակցության այսօր կայացած քարոզարշավի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հավաքված ընտրազանգվածին հավաստիացրեց՝ «ինչ ասում ենք, դա անելու ենք»։
Նա հորդորեց ընտրել այն քաղաքական ուժին, որը կատարելու է այն, ինչ ասել է։
«Ընտրեք այն թեկնածուին, որի իրատեսական ծրագրին կհավատաք։ Եկեք հավատանք և կերտենք այն իրականությունը, որը մենք ենք ուզում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նկատեց, որ ՀՀԿ-ն ոչ թե խոստումներ է տալիս, այլ իրատեսական ծրագրեր առաջ քաշում։
«Մենք առաջնորդվում ենք ոչ թե խոտումներով, այլ գործով։ Կոչ եմ անում վստահել այն թիմին, որը, տասնյակ տարիներ շփվելով երևանցիների հետ, իմանալով նրա դարդուցավը, հաշվի է առել դրանք։ Մենք միասին պետք է փոփոխություններ կատարենք, միասին մեր երկիրը դարձնենք անվտանգ»,- ասաց նա։
ՀՀ վարչապետ Կարեն Կարպետյանն իր հերթին նկատեց, որ ՀՀԿ ծրագիրը միտված է տնտեսության զարգացմանը, արժանապատիվ աշխատավարձեր և կենսաթոշակներ սահմանելուն, ինչպես նաև երիտասարդ ընտանիքների ամեն կերպ աջակցելուն։
«Այս ամենի համար մենք պետք է մեր տնտեսությունը զարգացնենք»,- ասաց նա։
Ներկաներից մեկը ՀՀ վարչապետից հետարքրվեց՝ ի՞նչ փուլում է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագիրը։ Կարեն Կարապետյանը նկատեց՝ ժամանակը ցույց կտա՝ կլինի՞ երկաթգիծ, թե ոչ։ Նա միաժամանակ համոզմունք հայտնեց, որ փոխադրողի համար էական տարբերություն չկա՝ փոխադրումները կիրականացվեն երկաթգծո՞վ, թե՞ ավտոճանապարհով, կարևորն արդյունավետությունն է։
Դահլիճում գտնվող քաղաքացիներից մեկին էլ հուզում էր այն հարցը, թե ինչպե՞ս պետք է Հայաստանն առավել գրավիչ դարձնեն զբոսաշրջիկների համար։ ՀՀ վարչապետն, այս թեմային անդրադառնալով, ընդգծեց՝ որպեսզի մեր երկիրը զբոսաշրջիկի համար մատչելի լինի, նախևառաջ պետք է հարմարավետ լինի՝ սկսած ճանապարհներից, վերջացրած զուգարաններով։
Անդրադառնալով առողջապահության ոլորտի բարեփոխում,ներին՝ նա շեշտեց՝ այստեղ ևս նախատեսվում են արմատական փոփոխություններ։
«Մենք, ի վերջո այնպես ենք անելու, որ բնակիչն ինքը ընտրի՝ որ հիվանդանոցում է ուզում բուժվել»,- ասաց Կարեն Կարապետյանը։
Վերջում նա ներկաներին հորդորեց չափազանց կարևոր այս փուլում աչալուրջ լինել, քանի որ՝ «Մենք ենք որոշում մեր վաղվա օրը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան