Հայաստանում մեկնարկել է մինչև մեկ մեգավատ հզորությամբ երրորդ արևային համակարգային կայանի շինարարությունը
Հայաստանում արևային կայանների կառուցումը աստիճանաբար թափ է հավաքում։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, վերջին մեկ ամսվա ընթացքում մեկնարկել է մինչև 1 մեգավատ հզորությամբ երրորդ արևային համակարգային կայանի շինարարությունը։
Անցած տարվա վերջին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության առաջարկությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագին սահմանեց մինչև 1 մեգավատ հզորությամբ արևային կայանների համար։ Դրանով ամբողջացավ ոլորտում գործունեության դաշտը, ինչից հետո, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի հավաստմամբ՝ հետաքրքրությունները ոլորտի նկատմամբ էապես ավելացել են:
«Անցած մեկ ամսում սկսվել է նման երեք կայանի շինարարություն։ Ակնկալվում է, որ առաջիկայում դրանց թիվը կհամալրվի նորերով»,- ասել է նա։
Նախնական հաշվարկներով, նման կայանի կառուցումը կտևի մինչև մեկ տարի, որի ներդրումային արժեքը գնահատվում է շուրջ 1 մլն դոլար։
Արևային կայանների կառուցման նկատմամբ լուրջ հետաքրքրություններ ունեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ներդրողները։ Հայկ Հարությունյանի խոսքով, օրերս Վայոց Ձորի մարզի լեռնային տարածքներից մեկում սկսվեցին մինչև 1 մեգավատ հզորությամբ հերթական արևային կայանի կառուցման նախագծման և նախապատրաստման աշխատանքները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան