
Ջրառատում երեկ տեղի ունեցած միջադեպն անձամբ Սամվել Բաբայանն է կազմակերպել և համակարգել. «Հայկական Ժամանակ»
Երեկ վաղ առավոտյան տեղեկություն ստացանք, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում նախօրեին արձանագրված միջադեպը դեռ շարունակություն է ունենալու։ Չի բացառվում, նույնիսկ, որ այն միակը չլինի։ Իսկապես, մի քանի ժամ անց Ջրառատում նոր կրակոցներ հնչեցին և նոր վիրավորներ տեղափոխվեցին հիվանդանոց։
«Հայկական Ժամանակ»-ի աղբյուրը պատմում էր, որ այս բախումները միակ հնարավորությունն են ՕՐՕ-ի համար ԱԺ ընտրություններում մասնակից ընդդիմադիր ուժերի նկատմամբ զգալի առավելություն ձեռք բերելու տեսանկյունից, որպես իշխանությանն իրական ընդդիմություն ընկալվելու և վիճակը բեկելու համար։ Երեկվա միջադեպը հենց այդ տրամաբանության մեջ է։
«Ըստ մեր տեղեկությունների՝ երեկվա միջադեպն անձամբ Սամվել Բաբայանն է կազմակերպել և համակարգել»,-գրել է «Հայկական Ժամանակ»-ը։