Սերժ Սարգսյան. ՀՀ և ՌԴ հարաբերությունների նման բնույթը թելադրում է իր օրակարգը
«Այս տարին մեզ համար հոբելյանական է. նշվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանգիտական հարաբերությունների հաստատման 25 տարին: Այդ տարիները դարձել են սերտ համագործակցության ժամանակաշրջան, և մենք դաշնակցային հարաբերություններում ճշմարտության ենք հասել»,- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեր համագործակցությունն ու գործընկերությունը շարունակաբար հարստանում են, ի հայտ են գալիս նոր հարցեր: Բարձր մակարդակով կանոնավոր հանդիպումները թույլ են տալիս ի մի բերել, ամփոփել տվյալ ժամանակահատվածում կատարված աշխատանքները և իհարկե, ուրվագծել մեր համագործակցության հիմնական ուղղությունները մոտ ապագայում ու հեռանկարում:
Հարաբերությունների նման բնույթը թելադրում է իր օրակարգը: Վստահ եմ, որ այսօրվա մեր հանդիպումն էլ կլինի բովանդակալի ու կանցնի փոխադարձ վստահության մթնոլորտում»,-նշել է ՀՀ նախագահը:
ՌԴ նախագահի պաշտոնական էջի հաղորդմամբ, ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստան պաշտոնական այց կատարելու հրավերի ու ջերմ ընդունելության համար:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը սահմանդրական փոփոխությունների հետ կապված փուլը հաջողությամբ կանցնի
- Կրեմլում մեկնարկել է Սարգսյան-Պուտին հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան