Հայ ծանրորդները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները նախապատրաստվում են ապրիլի 1-ից 9-ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին տրամադրել է Եվրոպայի առաջնություն մեկնող մարզիկների ցուցակը:
Նրանք են. 85 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան, 105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան եւ Սարգիս Գասպարյան, +105 կգ՝ Գոռ Մինասյան և Ռուբեն Ալեքսանյան:
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն էլ թիմում ընդգրկել է 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանին, 75 կգ Սոնա Պողոսյանին և 90 կգ Տաթեւ Հակոբյանին:
Հավաքականները Խորվաթիա կմեկնեն ապրիլի 2-ին: