«New York- Երևան Ջազ միացում»-ը՝ մարտի 22-ին
Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում մարտի 22-ին տեղի կունենա յուրահատուկ համերգ՝ ջազի երևանյան ամենասիրելի ու անկանխատեսելի Վահագն Հայրապետյանի ՝ դաշնամուր, ունիկալ ջազային երաժիշտներ Արի Ռոլանդի՝ կոնտրաբաս, Զաիդ Նասսերի՝ ալտ սաքսոֆոն, Յալլա Բալինի՝ վոկալ, Քիտ Բալլայի՝ հարվածային (բոլորը՝ Նյու-Յորքից) և 55-ամյա Հայաստանի պետական կամերային նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՝ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Համերգի կազմակերպիչները նշում են, որ Վահագն Հայրապետյանի «NEW YORK – ԵՐԵՎԱՆ» ջազային կվինտետը առաջին անգամ՝ նոր երաժշտական երկխոսությունով ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, կատարելով ավանդական ջազային և հայկական մեղեդիների սեփական մշակումները: Հայկական մեղեդիների ջազային մշակումները նպաստում են ողջ աշխարհում հայ երաժշտության յուրատիպությանն ու տարածմանը: Հայ հանդիսատեսին անակնկալներ կմատուցի նաև վոկալիստ Յալլա Բալինը՝ հայկական երգերի իր հետաքրքիր կատարմամբ:
«Ջազ միացում NEW YORK – ԵՐԵՎԱՆ» խորագրով նոր համերգային նախագիծն իրականացվում է Մշակույթի նախարարության աջակցությամբ: