Տնտեսություն 12:35 15/03/2017 Հայաստան

Օտարերկրյա ներդրողներին հետաքրքրում են Հայաստանի ներդրումային ծրագրերը. Արամ Վարդանյան

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը  շուրջ 160 ներդրումային ծրագիր է ստացել՝ կառավարության հայտարարությունից ի վեր: Դրանք ուսումնասիրվել են, մշակվել, առանձնացվել են առավել իրատեսականներն ու օտարերկրյա ներդրողների տեսանկյունից հետաքրքրականները:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումային ծրագրի բաժնի պետ Արամ Վարդանյանն ասաց, որ օտարերկրյա ներդրողների ուշադրությունը գրավելու նպատակով նախարարությունը ստեղծել է էլեկտրոնային հարթակ՝ InvestmentProjects.am, որտեղ էլ զետեղել են ներդրումային ծրագրերը:

Նրա խոսքերով՝  այս պահին կայքում տեղադրված է 36 ծրագիր: Արամ Վարդանյանը նշեց, որ կայքը յուրատեսակ կամուրջ է ՝ ներդրողների ու ներդրումներ փնտրողների միջև:

«Մինչ այս էլեկտրոնային հարթակի ներդրումը, ներդրումային ծրագրերը ներդրողներին էին ներկայացվում դիվանագիտական խողովակների միջոցով, տարբեր գործարար համաժողովների ընթացքում: Դա աշխատատար ու շատ ժամանակ ոչ այդքան հասցեական մոտեցում էր, քանի որ նման գործարար միջոցառումներին հայտնի չէր, թե ինչ ներդրողներ կլինեն, ինչով նրանք կհետաքրքրվեն: Այժմ ցանկացած ներդրող կարող է մտնել կայք ու իրեն հետաքրքրող ծրագիրն  այնտեղ գտնել»,- նշեց նախարարության ներդրումային ծրագրի բաժնի պետը` հավելելով, որ կայքը ներկայումս հասանելի է անգլերենով, ժամանակի ընթացքում կլինեն նաև հայերեն և ռուսերեն տարբերակները: 

Ներկա փուլում բոլոր ծրագրերը  կենտրոնացված չեն միայն Երևանում: Մասնավորապես,  8 ծրագիր մարզերից են, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, քաղաքաշինություն, կապ, տեղեկատվական տեխնոլոգիաներ,  զբոսաշրջություն:

Արամ Վարդանյանը նշեց, որ առավել խոշոր ներդրումային ծրագրերը, որոնք ունեն հիմնավոր բիզնես պլաններ, հաշվարկներ, լրամշակումից  հետո տեղադրվում են կայքում: Ավելի փոքր ծավալի ներդրումային ծրագրերի համար, որոնք  հիմնականում մարզերից են ստացված և գյուղատնտեսության ոլորտին են վերաբերում,  իրագործման այլ ճանապարհ է ընտրվել:

Մասնավորապես, վարչապետի գլխավորությամբ իրականացվում են հավաքագրված ծրագրերի քննարկումներ. մինչ օրս ստացել են մոտ 70-80 փոքր ներդրումային ծրագիր,  որոնցից  հավանության է արժանացել  50-60-ը: Արամ Վարդանյանի խոսքերով՝ ոչ բոլոր ծրագրեր են  ֆինանսական ներդրումներ պահանջում, կան ծրագրեր, որոնք մաքսային, հարկային արտոնությունների տրամադրման, մաքսատուրքից ազատման և ԱԱՀ երեք տարով հետաձգման վերաբերյալ են: Որոշ ծրագրեր էլ  պետություն-մասնավոր հատված ձևաչափ են պահանջում, որը ենթադրում է հողի նշանակության փոփոխություն կամ փոփոխության արդյունքում վճարվելիք գումարների հետաձգում: Բացի այդ, կան գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնց համար պահանջվում է 10-50 մլն դրամի ներդրում: Այդ գումարը կտրամադրի կառավարությունը:

«Այս ծրագրերը քննարկելուց հետո ՓՄՁ ԶԱԿ-ի և ՓՄՁ ՈՒՎԿ-ի աջակցությամբ՝ ֆինանսական ու այլ գործիքակազմի միջոցով, վարկային միջոցներ կտրամադրվեն դրանց իրականացման համար: Այսինքն՝ ՓՄՁ ԶԱԿ-ն օգնում է, օրինակ, լրամշակել բիզնես ծրագիրը, եթե գրավի առարկա չունեն, աջակցում են, երաշխավորում, որ ՈՒՎԿ-ն վարկային ռեսուրսներ տրամադրի»,- ասաց Արամ Վարդանյանը:

Ըստ նրա՝  առաջին փուլով 13 ընկերության ծրագիր քննարկվել է վարչապետի մոտ, դրանք  հավանության են արժանացել, աջակցության տրամադրումը վերջնական փուլում է:

Ինչ վերաբերում է խոշոր ծրագրերին, Արամ Վարդանյանը նշեց, որ դրանք իրատեսական ծրագրեր են:  36 ծրագիրը, ըստ նրա, ընդհանուր առմամբ պահանջում է  շուրջ 1,5 մլրդ դոլար:

Որոշ ներդրողներ արդեն հետաքրքրված են այդ ծրագրերով: Ըստ բաժնի պետի՝   շուրջ 10-15 հարցում տարբեր ծրագրերի մասով ստացել են, մասնավորապես, 3 հարցումը ստացել են Եվրոպայից,  5-ը՝  ԱՄՆ-ից,  մնացածը՝ տեղական գործարարներից:

«Շատ դեպքերում ներդրողներին հետաքրքրում է ծրագրի ավելի ընդլայնված տարբերակը, քանի որ մենք հաճախ շատ մանրամասներ չենք տեղադրում կայքում՝ ելնելով բիզնեսի գաղտնիության սկզբունքից: Մենք կապ ենք հաստատում, հուզող հարցերին փորձում են ծրագրի հեղինակները պատասխանել»,- ասաց Արամ Վարդանյանը:

Նա  վստահ է՝ ծրագրերը լուրջ խթան կհանդիսանան տնտեսության զարգացման համար: Մասնավորապես, Արամ Վարդանյանը առանձնացրեց Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտու հիմնումը:  ԱՏԳ-ն զբաղեցնելու է 10-15 հա տարածք, սակայն առկա է 35 և հավելյալ 10 հա տարածքով ընդլայնման հնարավորություն: Ծրագրի արժեքը գնահատվել է շուրջ 28 մլն դոլար, սկզբնական շրջանում  կստեղծվի 60-70 աշխատատեղ, իսկ հետագայում՝   2500-ից ավելի աշխատատեղ:

Նրա խոսքերով՝ կանխատեսումներ են իրականացվել, որ 10 տարիների ընթացքում ԱՏԳ-ում գործունեություն  կծավալի 100 ընկերություն, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն ԱՄՆ դոլարի ապրանքներ: Արտահանման համար թիրախային երկրներ նախանշվել են Իրանը, ԵԱՏՄ անդամ, Մերձավոր Արևելքի անդամ երկրները:

Արամ Վարդանյանը առանձնացրեց Ենոքավանի զբոսաշրջային ծրագիրը, որն իր մեջ ներառում է հինգ ծրագիր՝  հյուրանոցների, ճոպանուղու ստեղծում:

Ներդրումային խոշոր ծրագրերից  է  Քաղաքաշինության պետական կոմիտեի մշակած «Նոյ» ազգագրական թաղամասի կառուցապատման ծրագիրը, որով  նախատեսվում է Դալմայի այգիներին հարող տարածքում կառուցել նոր թաղամաս: Ներդրման ծավալը կկազմի  98 մլն դոլար: Ըստ նախագծի՝  թաղամասում կլինեն 2-3 հարկանի բնակելի շենքեր, հյուրանոցներ և այլն: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}