Հայաստանի չորս առաջատար շախմատիստուհիները պատրաստվում են Եվրոպայի անհատական առաջնությանը
Ապրիլի 11-ին Ռիգայում կմեկնարկի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաղորդմամբ, մրցաշարում Հայաստանը կներկայացնի ազգային հավաքականի 4 շախմատիստ` գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, կանանց միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կանանց ազգային հավաքականի մարզիչ Արթուր Չիբուխչյանն ասել է, որ այս պահին թիմն ինտենսիվ մարզվում է Երևանում, իսկ ապրիլի 1-8-ը հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում:
Եվրոպայի առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստները կստանան կանանց աշխարհի առաջնության ուղեգրեր: