Դամասկոսում ահաբեկչության հետևանքով 25 մարդ է զոհվել
Դամասկոսում առնվազն 25 մարդ է զոհվել ահաբեկչական գործողության հետևանքով: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները հրապարակել է SANA լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, մահապարտն իրեն պայթեցրել է Արդարադատության պալատում, քաղաքի հին մասի Համիդիա շուկայի մերձակայքում: Իրավապահները փորձել են կանգնեցնել ահաբեկչին, սակայն նրան հաջողվել է ներս մտնել և մարմնին ամրացված պայթանյութը գործի դնել մարդկանց բազմության մեջ:
Նշվում է մեծ թվով տուժածների մասին, որոնցից շատերը ծանր վիճակում են։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին ևս երկու պայթյուն էր եղել Դամասկոսում։ Զոհերի թիվը հասել էր 70-ի։