Կրեմլում մեկնարկել է Սարգսյան-Պուտին հանդիպումը
Կրեմլի Մեծ պալատում մեկնարկել է պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը:
Նախատեսվում է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:
Նախագահներ Սարգսյանը և Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան
- Նախագահը Մոսկվայում հանդիպել է մոսկվայաբնակ հայազգի բժիշկների և ուսանողների հետ
- Մենք պատրաստ ենք համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի. Սերժ Սարգսյան
- Այսօր իրականացվող բարեփոխումները մեկ տարի անց կհանգեցնեն լիարժեք խորհրդարանական համակարգի. ՀՀ նախագահ
- ՀՀ Նախագահին շնորհվել է «ՄՄՀՊԻ Պատվավոր դոկտորի» կոչում
- Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է ՌԴ
- ՀՀ և ՌԴ նախագահները կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը