Գիտնականները Հնդկաստանում 1.6 միլիարդ տարվա հնության ջրիմուռներ են գտել
Գիտնականները Կենտրոնական Հնդկաստանի լեռներում գտել են ամենահին բույսի հետքերը։ Բույսի տարիք հաշվվում է 1.6 միլիարդ տարի: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Բույսի մնացորդները գտնվել են այնտեղ, որտեղ մի ժամանակ ծանծաղուտ է եղել։ Ռենտգենյան մանրադիտակի օգնությամբ հնարավոր է եղել ստեղծել բույսի բջիջների 3D պատկերը։ Բույսի կառուցվածքը նույնն է եղել, ինչ կարմիր ջրիմուռներինը։
Գտածոն 400 միլիոն տարով հին է նախկինում հայտնաբերված ամենահին ջրիմուռներից, որոնք ավելի վաղ հայտնաբերվել էին Կանադայում։ Սա նշանակում է, որ բազմաբջիջ կյանքը սկիզբ է առել ավելի վաղ, քան ընդունված է համարել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան