
Էնֆիաջյան. Չկա այնպիսի ոլորտ, որտեղ մեր տեսլականը չներկայացնենք
Գագիկ Ծառուկյանը չի հասցնի քարոզարշավի ընթացքում լինել Հայաստանի բոլոր համայնքներում: Հանդիպումներ կունենա մարզերի խոշոր բնակավայրերի ու Երևանի բոլոր վարչական շրջանների ընտրողների հետ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» դաշինքի կողմից թիվ 4-րդ ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վահե Էնֆիաջյանը:
«Չկա այնպիսի ոլորտ, բնագավառ, որտեղ մենք մեր տեսլականը, մոտեցումը չներկայացնենք: Մի կարևոր առանձնահատկություն կա, որ բոլոր տեղերում մենք ասում ենք, որ ծրագրային դրույթները իրատեսություն են պարունակում, դա լավատեսություն չէ»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: