Պուտինը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը սահմանդրական փոփոխությունների հետ կապված փուլը հաջողությամբ կանցնի
Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:
«Kremlin.ru»-ի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են մասնավորապես երկու երկրների համագործակցության վերաբերյալ առանցքային հարցեր, Եվրասիական տարածքում ինտեգրացիոն համագործակցության զարգացման հեռանկարները:
«Ապրիլի 3-ին մենք նշելու ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստման 25-ամյակը: Այս տարիներին Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները կրել են դաշնակցային բնույթ: Մենք ակտիվորեն համագործակցում ենք պրակտիկորեն բոլոր ուղղություններով միջազգային կազմակերպություններում, այդ թվում նաև այն կազմակերպությունների, որոնք ստեղծվել են հետխորհրդային տարածքում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում»,-ասել է ՌԴ նախագահը:
Պուտինի խոսքով, երկու երկրների հարաբերություններն այժմ էլ զարգացման փուլում են:
«Մենք գիտենք, որ մեր հանդիպումը կայանում է Հայաստանում խոշոր ներքաղաքական իրադարձության նախապատրաստման նախաշեմին: Ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են նշանակված, ԱԺ ընտրությունը կապված է սահմանադրական փոփոխությունների հետ: Գործընթացը հեշտ չէ, բայց վստահ եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կհաղթահարի իր զարգացման այս փուլը: Մենք անկեղծորեն ձեզ մաղթում ենք հաջողություններ»,-ասել է ՌԴ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլում մեկնարկել է Սարգսյան-Պուտին հանդիպումը
- Սերժ Սարգսյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան
- Մենք պատրաստ ենք համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի. Սերժ Սարգսյան
- Մոսկվայում Սարգսյան-Մեդվեդև հանդիպում այսօր, թերևս, չի կայանա
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա