Հայկական գինիները կներկայացվեն PROWEIN 2017 ցուցահանդեսին
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 2017 թվականի մարտի 19-21-ը հայկական 14 գինեգործական ընկերություններ մեկ միասնական տաղավարով կմասնակցեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դուսելդորֆ քաղաքում անցկացվող ամենամյա «PROWEIN 2017»-ին, որը համարվում է աշխարհի ամենամեծ ու հեղինակավոր գինու մասնագիտացված ցուցահանդեսը:
Գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ցուցահանդեսին մասնակցության հիմնական նպատակն է արտերկրյա գնորդին ներկայացնել հայկական գինին և ընդլայնել սպառման շուկաները:
«PROWEIN 2017»-ը մեկ հարկի տակ է հյուրընկալում արտադրողներին, խոշոր և մանրածախ գնորդներին, վերամշակման համար անհրաժեշտ հումք և սարքավորումներ արտադրողներին, ինչը հնարավորություն է ընձեռում հիմնել նոր գործարար կապեր, ինչպես նաև ծանոթանալ վերամշակման նորագույն տեխնոլոգիաներին և գլոբալ շուկանների հիմնական միտումներին:
Հարակից հրապարակումներ`
- Հայկական գինիները կներկայացվեն մոսկովյան «Պրոդ Էքսպո-2017» ցուցահանդեսում
- Հայկական գինիների համտես-ընդունելություն Վաշինգտոնում
- Հայկական գինիները` Ամստերդամի «Գինիների մասնագիտական փառատոն 2016»-ին
- Միջազգային հեղինակավոր մրցույթում հայկական գինիները արժանացել են ոսկե մեդալների