Գարիկ Քեռյանը՝ քաղաքական ուժերի ծրագրերի մասին
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանն ուսումնասիրել է խորհրդարանական ընտրություններին մասնակից ինը ուժերի ծրագրերը:
«Դրանք կարելի է բաժանել երկու թևի՝ ծրագրեր, որոնք քաղաքական ընդհանուր հարցադրումներ են անում՝ ռազմավարական ու մարտավարական, և ծրագրեր, որոնք կենտրոնացած են կոնկրետ գործնական քայլերի վրա, որոնք առաջիկա հինգ տարիների ընթացքում պետք է ապահովեն երկրի զարգացման տեսլական»,-ասաց քաղաքագետը լրագրողների հետ հանդիպմանը:
Նրա գնահատմամբ, «Ազատ դեմոկրատներ»-ի ծրագիրը մյուսներից տարբերվում է նրանով, որ արտաքին քաղաքական հարցադրումներն այստեղ բավականին շեշտադրված են: Կուսակցությունը հստակորեն ասում է, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից և ուշադրություն դարձնի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցերին:
«Այս քաղաքական ուժն առանձնանում է մյուսներից նաև այն հանգամանքով, որ կասկածի տակ է դնում ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության հարցը, դրա նշանակությունը՝ անվտանգության առումով»,-ասաց Քեռյանը:
«Ծառուկյան», ՕՐՕ դաշինքների ու «Հայկական վերածնունդ»-ի ծրագիրը երկրորդ տիպի ծրագրերի թվում են:
«Իհարկե սա մի կողմից տանում է շատ պարզության, բայց պետք է նկատի ունենալ, որ դա կարող է դրական ազդեցություն ունենալ ընտրազանգվածի ընդլայնման առումով»,-ասաց նա:
Քաղաքագետի դիտարկումներն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին