Հայկական վերածնունդ կուսակցությունն առաջարկում է հարստության հարկ կիրառել. Վիլեն Խաչատրյան
Շատ կարևոր է, որպեսզի պարենամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման դեպքում մարդը չաղքատանա։ Այդ է պատճառը, որ Հայկական վերածնունդ կուսակցությունն իր նախընտրական ծրագրում առաջարկում է կենասաթոշակների և նպաստների ինդեքսավորման գաղափարը։
«Սոցիալական խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում. իրատեսական լուծումնե՞ր, թե՞ անիրականանալի խոստումներ» խորագրով այսօր կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ, ՀՎԿ ներկայացուցիչ Վիլեն Խաչատրյանը։
Նրա խոսքով, ամենակարևորը շեմի գաղափարն է։ Տնտեսագետի համոզմամբ, քաղաքացին գոնե 100 հազար դրամ աշխատավարձ պետք է ստանա, որպեսզի կարողանա իր ընտանիքի սոցիալական խնդիրները լուծել։ Վիլեն Խաչատրյանը հատկանշական համարեց, որ ՀՎԿ-ն առաջարկում է հարստության հարկ կիրառել։
Անդրադառնալով Հայաստանում առկա ժողովրդագրական խնդիրներին՝ կուսակցական գործիչը շեշտեց՝ այնտեղ, որտեղ արտագաղթ կա, սովորաբար ներդրումներ չեն կատարվում, և հայրենիքից յուրաքանչյուր հեռացող քաղաքացի պետք է հասկանա, որ ուր էլ գնա՝ Հայաստանն իր հայրենիքն է մնալու։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին