Ազատ դեմոկրատների ծրագրում ոչ միայն նշված է ինչ պետք է անել, այլև՝ ինչպես անել. կուսակցության ներկայացուցիչ
Հայաստանի կոմունիստական կուսակցությունն իր նախընտրական ծրագրով նախատեսում է առաջիկա 5 տարիների ընթացքում բարձրացնել նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակները։ Կուսակցությունն իր առջև խնդիր է դրել տնտեսական քաղաքականության մեջ փոփոխություններ առաջարկել՝ հասնելու սոցիալական արդարության։ Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀԿԿ ներկայացուցիչ Վազգեն Սաֆարյանը՝ հավելելով, որ դա իր հերթին կբերի սոցիալական խնդիրներին լուրջ հատկացումներ անելուն։
«Մեր գերխնդիրն է զարգացնել արդյունաբերությունը, ներքին կոոպերացիա, ունենալ ՀՆԱ-ի 7-8 տոկոս աճ»,- նշեց նա։
Անդրաառնալով նախընտրական ծրագրով նախանշված առողջապահական բարեփոխումներին՝ Վազգեն Սաֆարյանը նշեց՝ բուժօգնությունը պետք է լինի շատ մատչելի. «Յուրաքանչյուրր քաղաքացի պետք է վստահ լինի, որ պետությունը կարող է հոգալ իր առողջության ծախսերը։ Հայաստանը պետք է դառնա դեղարտադրող և դեղարտահանող երկիր»։
Հանդիպմանը ներկա Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչ Սամվել Հարությունյանն էլ իր հերթին հավելեց, որ իրենց նախընտրական ծրագիրը պատրաստված է գիտական բարձր մակարդակով՝ անձամբ Հրանտ Բագրատյանի ղեկավարությամբ։
«Այդ ծրագրում ոչ միայն նշված է ինչ պետք է անել, այլ նաև՝ ինչպես անել։ Հայ ազգը պետք է ունենա ընտրանի՝ էլիտա, ինչը չունի 2 տասնամյակ։ Այս պահի դրությամբ ունենք ցեցերից և զոռբաներից բաղկացած վերնախավ»,- ընդգծեց բանախոսը։
Վերջում Սամվել Հարությունյանը նշեց, որ Հայաստանը պետք է դառնա մագնիս, որը դեպի իրեն կձգի յուրաքանչյուր արտագաղթած հայաստանցու։ Անդրադառնալով առողջապահական ոլորտի հարցերին՝ կուսակցության ներկայացուցիչը շեշտեց, ոչ մի քաղաքացի չպետք է կյանքից վաղաժամ հեռանա, ինչ է թե բուժման համար անհրաժեշտ գումար չունի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին