Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Վրուբելի նկարը վերադարձնելու համար
Պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սագսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Միխայիլ Վրուբելի նկարը վերադարձնելու համար: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
«Հատուկ շնորհակալություն մեծ նկարչի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործությունը վերադարձնելու համար, որը Հայաստանից գողացվել էր դեռ 1995-ին»,-ասել է ՀՀ նախագահը:
Նրա խոսքով, Ռուսաստանի համապատասխան մարմինների աշխատանքի շնորհիվ այն գտնվել է, և Պուտինը հայտարարել է նկարչի գործը Հայաստանին վերադարձնելու մտադրության մասին: Կտավը եղել է Երևանում Ռուսական արվեստի թանգարանում: Հայաստանի մշակույթի նախարարությունը կտավը գնահատվել է մի քանի հարյուր հազար դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Դմիտրի Մեդվեդևի հետ
- Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը
- Սերժ Սարգսյան. ՀՀ և ՌԴ հարաբերությունների նման բնույթը թելադրում է իր օրակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին