«Ելք»-ն ուզում է մարդկանց ոչ թե ձուկ բաժանել, այլ ձուկ որսալ սովորեցնել. դաշինքի անդամ
«Ելք» դաշինքն ուզում է մարդկանց ոչ թե ձուկ բաժանել, այլ ձուկ որսալ սովորեցնել։ Սա է առողջ տնտեսական զարգացման մոդելը։ «Սոցիալական խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում. իրատեսական լուծումնե՞ր, թե՞ անիրականանալի խոստումներ» խորագրով այսօր կազմակերպված քննարկման ժամանակ նման համոզմունք հայտնեց դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը։
Անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումների թեմային՝ բանախոսը նկատեց՝ առկա սոցիալ-տնտեսական վիճակում կուտակային պարտադիր բաղադրիչը չպետք է կիրառել։
«Սա սխալ մոտեցում է և այս փուլում չի նպաստում որևէ մեկի տնտեսական վիճակի բարելավմանը»,- իր ասածը հիմնավորեց Ավինյանը։
Ինչ վերաբերում է դաշինքի նախընտրական ծրագրի՝ հայրենադարձության վերաբերյալ դրույթներին՝ նա շեշտեց՝ «Ելք»-ն անելու է ամեն հնարավոր բան, որպեսզի նվազագույն ժամկետներում ՀՀ ազգաբնակչությանը թվաքանակը կրկնապատկվի։
«Սա իրատեսական ծրագիր է, որը կարող է կյանքի կոչվել առաջիկա 20-25 տարիների ընթացքում։ Պետք է ստեղծվի մի միջավայր, որտեղ զարկ կտրվի հայրենադարձությանը։ Այս ամենն իրատեսական է։ Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտում պետպատվերի մեխանիզմին, ապա այն պետք է տրամադրվի ոչ թե հիվանդանոցներին, այլ անձամբ քաղաքացիներին, ինչի արդյունքում առաջիկա 5 տարիների ընթացքում հնարավոր կլինի ապահովագրել 1 միլիոն քաղաքացու»,- նշեց Տիգրան Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ սկսել են հետաքրքրվել քարոզարշավով և ընտրություններով. «Ելք»-ի թեկնածու
- Պատռել են «Ելք»-ի թեկնածուի պաստառը
- Ապատիայի մթնոլորտին իր ապիկարությամբ նպաստել է նաև ընդդիմությունը. «Ելք»-ի թեկնածու
- Մենք լֆիկների դեմ լֆիկներ, շմայսների դեմ շմայսներ չունենք. «Ելք» դաշինքի անդամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան