Քաշքշուկ՝ Նոր Նորքի մարզադպրոցներից մեկի աշխատակիցների և «Ելք» դաշինքի անդամների միջև
«Ելք» դաշինքի քարոզչության ժամանակ այսօր միջադեպ է տեղի ունեցել Նոր նորքի 4‐րդ զանգվածի մարզադպրոցում ﴾«Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոն﴿։ Այս մասին ֆեյբուքի իր էջում տեղեկացրել է դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Ըստ այդմ՝ միջադեպը ծագել է այն ժամանակ, երբ դաշինքի անդամները դպրոցի հարակից ավտոկանգառից բարձրախոսով քարոզչություն իրականացնելիս են եղել։ Հարակից շենքերի ուղղությամբ եւ սպորտդպրոցի շենքից ինչ-որ մարդիկ անընդհատ ասել են, որ այնտեղ քարոզչություն անել չի կարելի:
Սակայն մարզադպրոցի ներսում տեսնելով «Ծառուկյան» դաշինքի պաստառը՝ ԱԺ նախագահ Նիկոլ Փաշինյանը պահանջել է ներս թողնել իրեն՝ նշելով, որ կրթօջախներում քարոզչությունն արգելված է, սակայն դպրոցի դռան դիմաց կանգնած երիտասարդը սկզբում ընդդիմացել է։ Այնուհետ բացել է դուռը և երբ պատգամավորը դաշինքի մյուս անդամների հետ մտել է դպրոց, մի կին արագ փախցրել է պաստառը, իսկ երիտասարդ մի աղջիկ էլ հարձակվել է «Ելք»-ի պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանի վրա, հարվածել նրան։ Վերոնշյալ կինը նաև խոչընդոտել է և թույլ չի տվել դպրոցի տարածքը նկարահանել։
Ի պատասխան՝ Ալեն Սիմոյանը հայտարարել է, որ կինն ու իրեն հարվածած աղջիկը շուտով բանտ կնստեն։ Այնուհետ կողմերի միջև լեզվակռիվ և քաշքշուկ է սկսվել։ Քիչ անց «Ելք»-ի անդամները լքել են դպրոցի տարածքը։
Կատարվածի մասին ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ելք»-ն ուզում է մարդկանց ոչ թե ձուկ բաժանել, այլ ձուկ որսալ սովորեցնել. դաշինքի անդամ
- ««Ելք»-ի նախընտրական պաստառները դաշինքի անդամներն են պոկում՝ ուշադրություն գրավելու համար. «Հայոց աշխարհ»
- Պատռել են «Ելք»-ի թեկնածուի պաստառը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին