Նիդեռլանդներում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ
Նիդեռլանդներում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ: Բի-Բի-Սի-ն գրում է, որ այս ընտրությունները գրավել է ողջ աշխարհի ուշադրությունը: Քվեարկությունը, փորձագետների կարծիքով, կդառնա քաղաքացիների ազգայնական զգացմունքների փորձարկում, և ցույց կտա՝ արդյոք երկրում ամրապնդվում է պոպուլիզմը:
150 պատգամավորական տեղի համար պայքարում է 28 կուսակցություն, բայց հիմնական պայքարն ընթանում է երկուսի միջև. հաղթելու հավանականություն ունի «Հանուն ազատության ու ժողովրդավարության ազգային կուսակցություն»-ը, որը գլխավորում է վարչապետ Մարկ Ռյուտեն և Հերտ Վալդերսի «Ազատություն» կուսակցությունը, որը դեմ է ներգաղթին և իսլամին:
Վարչապետն ասում է, որ ընտրություններն ընտրողների համար հնարավորություն են «հաղթելու պոպուլիզմի վատ տեսակին», Վալդերսը մտադիր է Նիդեռլանդներին դուրս հանել Եվրամիության կազմից, փակել մզկիթները, արգելել Ղուրանը:
Սոցհարցումների համաձայն, քարոզարշավի ողջ ընթացքում Վալդերսի կուսակցությունն է եղել առաջատարը, բայց տարբերությունը մեծ չի եղել: Երկրում ընտրությունները կայանում են Նիդեռլանդների և Թուրքիայի միջև դիվանագիտական սկադալի ֆոնին:
Հարակից հրապարակումներ`
- Քըլըչդարօղլուն կոչ է արել արագորեն հետ կանչել Նիդեռլանդներում Թուրքիայի դեսպանին
- Թուրքիան հայտարարել է Նիդեռլանդների հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին
- Haberler. Թուրքիան կարող է պատժամիջոցներ կիրառել Հոլանդիայի դեմ
- Էրդողան. Նիդեռլանդները վճարելու են Թուրքիայի հետ հարաբերություններն անտեսելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան