Panorama.am-ը՝ սպառողների շահերը լավագույնս լուսաբանած առցանց լրատվամիջոց
Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» խորագրով ֆորումի շրջանակում Panorama.am-ի լրագրող Լալա Տեր-Ղազարյանն արժանացավ մրցանակի՝ առցանց մամուլում սննդամթերքի անվտանգության ոլորտում սպառողների շահերը լավագույնս լուսաբանելու համար:
Սննդամթերքի անվտանգության ոլորտում սպառողների իրավունքները լավագույնս պաշտպանած հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն:
«Կարծում եմ սա վկայում է այն մասին, որ մեր քննադատությունները տեղ են հասնելու: Պարտավորեցնող է»,-ասաց ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Մրցանակակիրների ընտրության հարցում մեզ օգնել է «Մեդիամաքս» գործակալությունը, ընտրել ենք «Մաքսմոնիթոր» ծրագրի միջոցով կատարված վերլուծության և գնահատման համակարգի արդյունքների հիման վրա»,-մանրամասնեց մրցանակակիրների անունները հայտարարծ ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:
Գրագետ և պահանջատեր սպառող ճանաչվեց Երևանի բնակիչ Աստղիկ Փաշայանը, ով հաճախ է ահազանգում իրեն հանդիպած թերությունների մասին, հետամուտ լինում, որ ՍԱՊԾ կողմից խնդիրը լուծում ստանա: Նա սպառողներին կոչ արեց լինել պահանջատեր, հետևողական:
Բարեխիղճ արտադրող անվանակարգում մրցանակը տրվեց «Ֆրուտերիա» ՍՊԸ-ի տնօրեն Հրաչյա Մանուկյանին: Ինչպես հայտարարեց ՍԱՊԾ մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը, Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչը հիմնել է բացառապես տեղական մրգերից չրերի արտադրություն, ունի արտահաման փորձ ու խոստումնալից հեռանկար:
«Հայոց աշխարհ» թերթի լրագրող Թագուհի Ասլանյանը ևս մրցանակի արժանացավ:
«Մտահոգված եմ թե որպես սպառող, թե որպես լրագրող սպառողների իրավունքների պաշտպանությամբ: Մեծ հույսեր ունեմ, որ ծառայության նոր ղեկավարի շնորհիվ համակարգում դրական փոփոխություններ կլինեն»,-ասաց Ասլանյանը:
Նկատենք, որ միջոցառմանը ներկա էր նաև ՍԱՊԾ նախկին պետ Արմեն Հայրապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է սպառողի շաբաթ միջոցառումների շարքը
- «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն ահազանգում է կաթնամթերքի շուկայի խախտումների մասին
- Գումի մսի շուկան՝ ՍԱՊԾ հորդորից հետո
- Ինչպես են «Զովք» միս մատակարարում
- Պարենային իրավունքի փորձագետ. Սովի գինը մենք վճարում ենք ոչ կոմպետենտ կառավարման արդյունքում
- Բաբկեն Պիպոյան. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հետընթաց կա
- Դավիթ Պիպոյան. Հայաստանը լուրջ խնդիրներ ունի պարենային իրավունքի ոլորտում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան