Թուրքիայի հայազգի պատգամավորները մեղադրում են Աթեշյանին
Ստամբուլի նահանգապետարանի կողմից Պոլսի պատրիարքի ընտրություններին միջամտելու վերաբերյալ արված գրության դեմ են հանդես եկել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորները՝ այն որակելով որպես Արամ Աթեշյանի կողմից իրականացված «հեղաշրջում»:
Գարո Փայլանը «Ագոսի» հետ զրույցում նշել է, որ Արամ Աթեշյանը տարիներով Պատրիարքարանը ղեկավարել է որպես պետական կառավարիչ և պետության մեջ իր ունեցած կապերով այդ պաշտոնը շարունակելու համար դավադրություն է կատարել:
«Մենք այդ միջամտությունը չենք ընդունում, չենք էլ ընդունելու: Արդյունքում տեղապահի ընտրություններ ենյ կայացել, երկու թեկնածուներից մեկն ընտրվել է, մենք բոլորս պետք է շնորհավորենք ընտրված թեկնածուին և սկսենք Պատրիարքի ընտրությունների գործընթացը»,-ասել է Գ. Փայլանը:
Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» հայազգի պատգամավոր Սելինա Դողանը ևս անընդունելի է համարել այդ միջամտությունը՝ նշելով, որ այն որևէ իրավական հիմք չունի:
Ըստ նրա՝ նահանգապետարանի գրության մեջ հղում է կատարվում հայ համայնքից եկող դժգոհություններին, սակայն այդ դժգոհությունները միայն ուղղված են Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին և վերջինիս հետ են կապված:
«Եթե նման անհանգստություններ կան, ապա պետք է ականջալուր լինել համայնքից եկող արձագանքներին, չպետք է միջամտել ընտրական գործընթացին, որն արդեն ավելի բարդ դարձրեց իրավիճակը»,-նշել է Ս. Դողանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Պատրիարքի ընտրությունը միայն հայ համայնքի իրավասությունն է
- Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կոչ է արել քվեարկել Գերմանիայի թեմի առաջնորդի օգտին
- Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններում երեք թեկնածու կա
- Մայր Աթոռ. Տեղապահի ընտրությամբ դադարեցվում են Աթեշյանի լիազորությունները
- «Ակոս». Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը հրավիրվել են Մայր Աթոռ Սբ. Էջմիածին
- Պոլսի Հայոց պատրիարքարանում հավաք է գումարվել
- Արամ Աթեշյանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների համար դիմում չի ներկայացնի նահանգապետարան
- Աթեշյանն անելիք չունի հայության շարքերում. գրականագետ
- Աթեշյան սրբազանն այդ անձը չէ. «Ագոս»-ի խմբագրապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան