Ես պատրաստ եմ փրկելու. Գագիկ Ծառուկյանը՝ գյումրեցիներին
«Սիրելի գյումրեցիներ, ձեր ցավը տանեմ, դուք գիտեք, որ ես Գյումրին սիրում եմ, գյումրեցիներին հարգում եմ, ես միշտ կապված եմ եղել Գյումրիի հետ»,- այսօր Գյումրիում «Ծառուկյան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ այս խոսքերով իր ելույթը սկսեց դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Այստեղ նույնպես դաշինիք առաջնորդը խոսեց աղքատության, գործազրկության, արտագաղթի, վարկերի մասին:
«Ինչ ասել եմ իրական կյանքում, ես դա իրականություն եմ դարձրել: Այսօր էլ, իմանալով խնդրի լուծումը, ինչ ասում եմ՝ անմիջապես իրականություն է դառնալու, եթե հնարավորություն տաք, որ ընտրություններում ստանանք 50+1 ձայներ: Եթե դա եղավ, ապա համակարգ էլ կփոխենք, օրենք էլ կփոխենք, մարդկանց էլ կփոխենք, ներդրում էլ կանենք, աշխատատեղ էլ կլինի»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքերով՝ մինչև Գյումրի հասնելը գյուղերում ճանապարհները փակել են, մարդիկ ասել են՝ պարոն Ծառուկյան, փրկի. «Ես պատրաստ եմ փրկելու: Ճանապարհն էլ, ուղղությունն էլ գիտեմ, ցանկությունն էլ ունեմ: Ես պարտք ունեմ ձեզ տալու, ոչ թե բարեգործություն, այլ համապատասխան պայման պետք է ստեղծել: Դրա համար, ձեր ցավը տանեմ, այսօր ասում եմ՝ այնպիսի ուժի տվեք ձեր ձայնը, որն ի վիճակի է լինելու օրենք փոխի, պայման ստեղծի»:
Գագիկ Ծառուկյանը նշեց, որ տնտեսական աճի ամեն 1 տոկոսը բյուջե է բերում 21 մլրդ դրամ: «Պատերացնո՞ւմ եք, թե 12 տոկոս տնտեսական աճի դեպքում ինչ գումարներ կուղղվեն թոշակների բարձրացման, առողջապահության համար: Որոշողը դուք եք, բոլորն էլ գեղեցիկ են խոսում, բայց պետք է նայել մարդու արած գործին, հայրենասիրությանը, ձեր ձայնը տվեք նրան, ում հավատում եք»,- նշեց դաշինքի առաջնորդը:
Իր ելույթում Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ոչ մի քաղաքական ուժի հետ դաշինքը կոալիցիա չի կազմի:
«Ասում են՝ խի՞ եք ուզում վատամարդ դառնալ, պայմանավորված ա, իրար հետ կոալիցիա են կազմելու: Ժողովուրդ ջան, ես իմ պատիվը չեմ վաճառում: 2012 թվականին ես կոալիցիա չեմ մտել, որովհետև իմ խոստումները չէի կարող կատարել: Իմ թիմակիցներին պաշտոններ պիտի տային, ես ասել եմ՝ ոչ: 2015 թվականին տեսաք՝ ինչ կատարվեց իմ գլուխին, բա սաղ ասում եք՝ պայմանավորված ա, խոսացած ա: Ես ասում եմ՝ իմ ժողովրդի կողմից կա էդ անվերապահ վստահությունը, բայց ես իմ ժողովրդի մատը չեմ թողնի փուշ մտնի, արյունահեղության չեմ տանի», - նշեց Գագիկ Ծառուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան