Գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է հայտնում «Հաց բերողի» մահվան հանգամանքներից
«Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը 2017 թվականի մարտի 15-ին ժամը 18:50-ի սահմաններում ընդունվել է ՀՀ ԱՆ «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունք՝ «աճուկային օղակած ճողվացք» նախնական ախտորոշմամբ: Նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում ենթարկվել է վիրահատության»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Վիրահատությունից հետո Արթուր Սարգսյանի մոտ առաջացել են շնչառական խնդիրներ, ինչի պատճառով մարտի 16-ին ժամը 00:00-ի սահմաններում վերջինս տեղափոխվել է նույն բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Արթուր Սարգսյանի շնչառական խնդիրները վերականգնելու նպատակով ձեռնարկվել են բժշկական միջոցառումներ:
Մինչ ժամը 15:40-ը Արթուր Սարգսյանի մոտ շնչառական խնդիրների կարգավորում տեղի չի ունեցել, ապա արձանագրվել է սրտի կանգ և կլինիկական մահ: Արթուր Սարգսյանի մահվան նախնական պատճառ է ախտորոշվել «սիրտ-թոքային անբավարարությունը»:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնակատարի կողմից հանձնարարվել է նույն վարչական շրջանի քննչական բաժնին՝ Ա. Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով իրականացնել քննություն»:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Սարգսյանի մահվան գործով անհրաժեշտ է ապահովել հաշվետու քննություն ու առավելագույն թափանցիկություն. ՄԻՊ
- «Հիմա արդեն կոնկրետ անուններ և անհատական պատասխանատվությունը պարզելու ժամանակն է». «Հաց բերողի» փաստաբաններ
- «Հաց բերողի» քրեական գործով խախտվել է նրա կյանքի իրավունքը. Ա.Զեյնալյան
- ԱՆ-ն՝ Արթուր Սարգսյանի մահվան պատճառների մասին
- Գլխավոր դատախազը հանձնարարել է ՔԿ-ին «Հաց բերողի» մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն իրականացնել
- «Հաց բերող»-ի հիշատակին նվիրված բողոքի երթ (Լրացված)
- Սուրեն Մակարյան. Հաց բերողը մահացել է սիրտ-թոքային սուր անբավարարության հետևանքով
- Մահացել է Հաց բերողը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան