Ընտրատեղամասերում տեխնիկական սպասարկում կիրականացնեն նաև ԱԻՆ աշխատակիցները
Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունվարի 11-ի N 5-Ն որոշման՝ տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ընտրության, դիմումերի ներկայացման, ուսուցման և մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների ստուգման կարգը սահմանելու մասին, մեկնարկել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների ուսուցումը:
ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Շիրակի և Արագածոտնի մարզերում դասընթացների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանն այցելել է մարզկենտրոններ: Անդրադառնալով ուսուցման նպատակին՝ Դ. Կարապետյանը նշել է, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում լինելու են տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետներ: ԱԻՆ-ը հանրապետության բոլոր մարզերում և Երևանում այժմ ձևավորում է տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների ռեզերվային խմբեր:
«Ընտրության օրը եթե նախապես գրանցված մասնագետը որևէ ընտրատեղամասում չներկայանա կամ առողջական պատճառներով ստիպված բացակայի տեղամասից, ԱԻՆ աշխատակիցները արագ կարձագանքեն ու կապահովեն տեխնիկական սարքավորումների անխափան աշխատանքը»,- ասել է ԱԻ փոխնախարարը:
Ըստ որոշման հավելվածի ութերորդ կետի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է կազմակերպել և անցկացնել լրացուցիչ ուսուցում ՀՀ ԱԻՆ համակարգի (այդ թվում առանաձնացված ստորաբաժանումների) ծառայողների հետ և սահմանված կարգով շնորհել մասնագետի որակավորում:
Աղբյուրը նշում է, որ այդ որոկավորումը ձեռք բերած ՀՀ ԱԻՆ 12 մասնագետ ԿԸՀ-ի կողմից տրամադրված ձեռնարկներով և նմուշ-օրինակով համակարգի աշխատակիցների խմբերին ուսուցանում են սարքի սպասարկումն ու գործարկումը:
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է տեխնիկական սարքավորման միջոցով ընտրողների գրանցման մասին իրազեկման հոլովակը
- ԿԸՀ-ն հրապարակել է տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ձեռնարկը
- Տեխնիկական սարքերի գործարկման համար ԿԸՀ-ին հատակցվեց 30 մլն դրամ
- Տեխնիկական սարքավորումների ներկայացման փորձը հաջողվեց. Մուկուչյան
- Սեմյոնովկայի և Վարդանաշենի ՏԻՄ ընտրություններում կփորձարկվեն էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին