«Chemistry Cup 2017». Հայ բռնցքամարտիկները պարտություն կրեցին քառորդ եզրափակչում
Գերմանիայի Հալե քաղաքում ընթանում է բռնցքամարտի «Chemistry Cup 2017» միջազգային մրցաշարը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, Հայաստանի ներկայացուցիչներ Գոռ Երիցյանը (69 կգ) և Վազգեն Շահվերդյանը (81 կգ) պարտվել են ¼ եզրափակչում և դուրս մնացել հետագա պայքարից:
Գոռ Երիցյանն իր առաջին մենամարտում հաղթել էր ամերիկացի Բրայան Սեբալոյին (3:2), սակայն քառորդ եզրափակչում զիջել է Ղազախստանի ներկայացուցիչ Աբիլայհան Ժուսուպովին (2:3), իսկ Վազգեն Շահվերդյանն էլ մեկնարկային մենամարտում պարտվել է գերմանացի Մաքսիմ Կոտսին (0:5):