Նիդեռլանդներում խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետի կուսակցությունը
Նիդեռլանդներում հայտարարվել է նախօրեին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Հերտ Վալդերսի «Ազատություն» կուսակցությունը, որը դեմ է ներգաղթին, իսլամին, միասնական Եվրամիությանը, չի կարողացել դառնալ լիդեր: Վեստի.ռու կայքը գրում է, որ այդ կուսակցությունը կարող է խորհրդարանում հավակնել միայն 19 տեղի: Նմանատիպ արդյունք ունեն ևս երեք կուսակցություն:
«Հանուն ազատության ու ժողովրդավարության ազգային կուսակցություն»-ը, որը գլխավորում է վարչապետ Մարկ Ռյուտեն, առաջին տեղում է և կարող է ունենալ 32 մանդատ: Այնուհանդերձ, այս արդյունքը կարելի է ասել պարտություն է վարչապետի համար, քանի որ անցած ընտրություններում նրա կուսակցությունը երկու անգամ ավելի շատ մանդատի հնարավորություն էր ստացել:
Եվրոպացի առաջնորդներն ուշադիր հետևել են ընտրություններին, արդեն շնորհավորել են Մարկ Ռյուտեին և չեն թաքցրել իրենց ուրախությունը եվրոսկեպտիկի պարտության համար:
Հարակից հրապարակումներ`
- Նիդեռլանդներում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ
- Քըլըչդարօղլուն կոչ է արել արագորեն հետ կանչել Նիդեռլանդներում Թուրքիայի դեսպանին
- Թուրքիան հայտարարել է Նիդեռլանդների հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան