Շարժայի մրցաշարում Հայաստանը կունենա 5 պատվիրակ
Մարտի 23-ին ԱՄԷ Շարժա քաղաքում մեկնարկում է «Շարժա Մասթերս» անվանումը կրող միջազգային խոշոր մրցաշարը, որին կմասնակցեն 40 երկրի 251 շախմատիստ, այդ թվում` 74 գրոսմայստեր, 11 կանանց գրոսմայստեր, 34 միջազգային վարպետ, 9 կանանց միջազգային վարպետ, 17 ՖԻԴԵ-ի վարպետ և 3 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ:
Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, մրցաշարում Հայաստանը կունենա 5 պատվիրակ. գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Գրիգորյանը, միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը և Հայաստանի մինչև 12 տարեկանների չեմպիոն Էդուարդ Հակոբյանը: