«STARTTAB» սակագնային պլան. 4G պլանշետ՝ 1 դրամով և 16 հեռուստաալիք դիտելու հնարավորություն՝ «SmarTVision» հավելվածով
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է բաժանորդագրվել հատուկ 4G (LTE) պլանշետների համար նախատեսված «STARTTAB» ինտերնետային սակագնային պլանին 24 ամսով և ֆիքսված ամսավճարի դիմաց յուրաքանչյուր ամիս օգտվել գերարագ 4G (LTE) ինտերնետի փաթեթից, իսկ 4G պլանշետը ստանալ 1 դրամով: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
STARTTAB 9000 |
Գերարագ 4G (LTE) ինտերնետի փաթեթ 5 ԳԲ |
Ամսավճար 9000 դրամ |
Պլանշետի մոդել Samsung GALAXY Tab A 7.0 (LTE) Black |
Սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում նաև կարելի է դիտել 16 հեռուստաալիք՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ադապտացված «SmarTVision» անվճար հավելվածի միջոցով:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «Google Play»-ից կամ «App Store»-ից ներբեռնել «SmarTVision» հավելվածը, այնուհետև՝ մուտքագրել բաժանորդագրվելու ժամանակ տրամադրված քարտի պաշտպանիչ շերտի տակ նշված տվյալները: «SmarTVision» ծառայությունը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում:
Հեռուստաալիքներ
|
Անվանում |
1. |
Հ1 |
2. |
Հ2 |
3. |
Первый канал |
4. |
BBC World News |
5. |
Карусель |
6. |
Gulli |
7. |
World Fashion |
8. |
Թավա TV |
9. |
FOX Life |
10. |
Ֆիլմզոն |
11. |
Բազմոց TV |
12. |
Кинопремьера |
13. |
Наука 2.0 |
14. |
Հայ TV |
15. |
Муз ТВ |
16. |
Матч! Наш Спорт |
«««STARTTAB» ինտերնետային սակագնային պլանն ու «SmarTVision» հավելվածը ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցի միջոցով բաժանորդներին առաջարկվող առաջադեմ հերթական լուծումներն են: Սակագնային այս պլանը հիանալի հնարավորություն է անկախ գտնվելու վայրից՝ հաղորդակցվելու, գործարար տեղեկություններ ստանալու, ժամանցային բովանդակություն և լրատվական հաղորդումներ դիտելու համար: 4G ցանցից օգտվելու հնարավորությունը, գերարագ ինտերնետի ծավալը, սակագնային պլանի մատչելիությունը, հեռուստաալիքների ընտրության լայն հնարավորությունը, և դրանից օգտվելիս անվճար թրաֆիկն այս առաջարկն է՛լ ավելի գրավիչ են դարձնում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Նորություններին վերաբերյալ մշտապես ծանոթ լինելու համար միացնալ Ֆեյսբուքյան էջին։