
Այվազովսկու, Շիշկինի, Ռերիխի աշխատանքները՝ «Անհայտ գլուխգործոցներ» ցուցահանդեսում
Մասնավոր հավաքածուներից նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Իվան Շիշկինի, Նիկոլայ Ռերիխի աշխատանքները ցուցադրվելու են «Մանեժ» ցուցասրահում՝ «Անհայտ գլուխգործոցներ» խորագրով ցուցահանդեսում: mskagency.ru-ի հաղորդմամբ, ցուցահանդեսը բացվելու է մարտի 24-26-ը կայանալիք Մոսկվայի մշակութային ֆորումի շրջանակում:
«Մենք ունենք ծրագիր, որը կարող է դառնալ հաճելի անակնկալ մեր այցելուների համար: Երեք օր կոլեկցիոներները, շատ հարգված մարդիկ, հնարավորություն են տալիս գալ և տեսնել Հովհաննես Այվազովսկու, Շիշկինի, Ռերիխի և այլ հայտնի նկարիչների աշխատանքներ: Ցուցահանդեսից հետո կտավները վերադարձվելու են մասնավոր հավաքածուներ, և երբ հնարավոր կլինի ևս մեկ անգամ տեսնել դրանք՝ անհայտ է»,- ասել է Մոսկվայի քաղաքապետարանի մշակութային բաժնի ղեկավարը:
Մոսկվայի մշակութային ֆորումի շրջանակներում անցակցվելու են տարբեր միջոցառումներ՝ քննարկումներ, ստեղծագործական երեկոներ, վարպետության դասեր, համերգներ, կինոցուցադրություններ: