ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն ազդարարել է Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի մեկնարկը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն ազդարարել է Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի մեկնարկը՝ ֆրանսահայ անվանի նկարիչ Ժան Կազանջյանի աշխատանքների ցուցադրության բացման արարողությամբ, որին ներկա էին Վաշինգտոնում հավատարմագրված Ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Վաշինգտոնում «Ալյանս Ֆրանսեզ» կենտրոնի, «Սմիթսոնիան» հաստատության և այլ մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ ու արվեստագետներ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ ՀՀ դեսպանությունն առաջին անգամ է մասնակցում ավանդական այս փառատոնին, որը դարձել է Վաշինգտոնի դիվանագիտական ու մշակութային կյանքի կարևորագույն միջոցառումներից մեկը:
Համաշխարհային համբավ վայելող արվեստագետի գործերի ցուցադրությունը կրում է «Երկու աշխարհների լավագույնը» խորագիրը` խորհրդանշելով հայկական մշակույթն ու ֆրանսիական սյուրռեալիզմի դպրոցը, որոնք Ժան Կազանջյանի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել:
Ներկաներին ողջունել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Հովհաննիսյանը, ով խոսել է Վաշինգտոնում Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի շրջանակներում նախատեսվող այլ միջոցառումների, մասնավորապես՝ փառատոնի «La Grande Fete» եզրափակիչ արարողությանը հայկական տաղավար ներկայացնելու վերաբերյալ: Նա նաև ներկաներին հիշեցրել է հաջորդ տարի Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի մասին:
Ցուցահանդեսը հանրության համար բաց է լինելու մեկ ամիս` Ֆրանկոֆոնիայի փառատոնի ողջ ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- «Ֆրանկոֆոնիայի տասնհինգ օրերը»՝ Հայաստանում
- Ֆրանկոֆոն պետությունները պատրաստվում են 17-րդ գագաթնաժողովին
- Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին