Շարմազանովը թափանցիկ ընտրությունների կազմակերպման մասին
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկիի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության ներդաշնակեցման գործընթացները, մասնավորապես Ընտրական նոր օրենսգրքի քննարկման և ընդունման փուլերը
ԱԺ հասարակայնության և տեղեկատվությամ միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Շարմազանովը հավաստիացրել է, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվել է իշխանության և ընդդիմության փոխհամաձայնության արդյունքում:
«Թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար ստեղծված են բոլոր նախադրյալները՝ քաղաքական և քաղաքացիական կամք, նոր Ընտրական օրենսգիրք և նոր Սահմանադրություն: Նախընտրական քարոզչության իրականացման հարցում ևս բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծված են հավասար պայմաններ»,-ասել է նա:
Վիկտոր Գումինսկին իր հերթին նշել է, որ իրենց հիմնական նպատակն է քաղաքական չեզոքության պահպանումը: Նա կարծիք է հայտնել, որ Ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունները հեղափոխական են և ժողովրդավար: Պարոն Գումինսկին մանրամասն ներկայացրել է իրենց առաքելության նպատակը և առաջիկայում իրականացվելիք քայլերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան