ՔԱԳՎ. Մարտի 15-ին Թեհրանից Երևան է ժամանել 292 իրանցի
Մարտի 15-ին Թեհրանից Երևան է ժամանել 292 իրանցի: Թռիչքներն իրականացրել են «Իրան Ասեման» և «Մահան Էյր» ավիաընկերությունները: «Իրան Ասեման» ավիաընկերությունը փոխադրել է 124 ուղևոր, իսկ «Մահան Էյր» ավիաընկերությունը՝ 168: Հայտնում են ՔԱԳՎ-ից:
«Այսօր ևս ավիաընկերությունները նույն երթուղով նախատեսում են մեկական չվերթ իրականացնել: Ակնկալվում է 270 իրանցու մուտք Հայաստանի Հանրապետություն:
Հիշեցնենք, որ իրանական մի շարք ավիաընկերություններ երեկվանից՝ մարտի 15-ից, սկսել են ավելացնել թռիչքների հաճախականությունը: Նովրուզ տոնին ընդառաջ՝ իրանական ավիաընկերությունները կիրականացնեն 67 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ»,-ասված է ՔԱԳՎ հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՔԱԳՎ. Իրանական ավիաընկերությունների կողմից շաբաթական միջինը 22 չվերթ կիրականացվի
- Նովրուզին Հայաստան ժամանող իրանցիների համար ամսագրեր կտպագրվեն
- «Նովրուզին այս տարի ավելի մեծ թվով իրանցի զբոսաշրջիկներ կգան Հայաստան»