Պուտին. Ռուսաստանը պատրաստ է առավելագույն ջանքեր ներդնել արցախյան հիմնահարցի կարգավորման համար
Ռուսաստանը որպես միջնորդ պատրաստ է առավելագույն ջանքեր ներդնել տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու համար: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին:
«Բարեկամության և փոխըմբռնման կապերով մենք կապված ենք Հայաստանի հետ: Նախորդ երեկոյան նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի հետ հանդիպումը ցույց տվեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը որպես դաշնակիցներ հուսալիորեն սատարում են միմյանց և միահամուռ ուժերով առաջ են տանում եվրասիական ինտեգրացիոն գործընթացները: Մեր երկրների միջև հաջողությամբ զարգանում է համագործակցությունը տնտեսության, առևտրի, ներդրումների ռազմատեխնիկական ոլորտներում: Ընդլայնվում են կապերը տուրիզմի, մշակույթի գիտության և կրթության բնագավառներում: Միմյանց հետ սերտ համագործակցում են երկու երկրների տեղական մարմինները: Ռուսաստանը պատրաստ է որպես միջնորդ առավելագույն ջանքեր ներդնել տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու համար»,- հայտարարել է ՌԴ նախագահը դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- Առանձնակի ուշադրություն ենք հատկացրել ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին. Վլադիմիր Պուտին
- Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Վրուբելի նկարը վերադարձնելու համար
- Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը
- Պուտինը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը սահմանդրական փոփոխությունների հետ կապված փուլը հաջողությամբ կանցնի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան